Բաթումիում եվրոպամետ ցույցերի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեն դատարանից պահանջում է մի քանի ժամով ազատ արձակել իրեն` եկեղեցական ծիսակարգով պսակադրության համար։
Նա ասել է, որ միգրացիոն վարչությունը թույլ չի տվել, որ այդ արարողությունն անցկացվի միգրացիոն կենտրոնում։
«Ես 5 տարի է, ինչ ամուսնացած եմ Նոնա Կակուլիայի հետ, ուստի մինչ Թուրքիա արտաքսվելը մեծ ցանկություն ունեմ պսակադրվելու Նոնա Կակուլիայի հետ եկեղեցական արարողակարգով: Թուրքիա արտաքսվելուց հետո մենք, ամենայն հավանականությամբ, դրա հնարավորությունը չենք ունենա: Ցավոք, միգրացիոն վարչությունը մեզ թույլ չտվեց միգրացիոն կենտրոնում անցկացնել ծեսը»,- ասել է Քաթամաձեն:
Նշենք. Թեմուր Քաթամաձեն վարչականորեն կալանավորվել է 2025 թվականի հունվարի 11-ի բողոքի ակցիայի ժամանակ, իսկ հետո ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պահանջել է նրան արտաքսել Վրաստանից։
Թեմուր Քաթամաձեն Վրաստանի քաղաքացիություն կամ բնակության իրավունք չունի. նա Թուրքիայի քաղաքացի է։ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան դատարանում պաշտպանում է նրա շահերը։