Դիմորդների վիճակագրությունն ըստ տարիների

Վրաստանում վերջին 5 տարիների համամատ՝ բացառությամբ 2021 թվականի, այս տարի ավելի քիչ դիմորդ է գրանցվել միասնական ազգային քննություններին մասնակցելու համար:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը, հենվելով Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) տվյալներին, ներկայացրել է 2020-2025 թվականներին միասնական ազգային քննությունների համար գրանցված դիմորդների թիվը:

Վերոնշյալից պարզ է դառնում, որ վերջին տարիներին ամենաշատ դիմորդները եղել են 2024 թվականին, որին հաջորդում է 2023 թվականը, հետո՝ 2022 թվականը: Համեմատաբար ցածր ցուցանիշ է եղել 2021 թվականին, իսկ ահա կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ 2020 թվականին, ավելի շատ դիմորդ է գրանցվել, քան 2025 թվականին: