Ռուսթավելիի պողոտայում` Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել են Սուրբ Զատկի նախօրեին ձերբակալված Գիորգի Օրթոիձեի ընտանիքի անդամներն ու ընկերները. նրանք բողոքում են Օրթոիձեի ձերբակալության և նրա նկատմամբ 5-օրյա վարչական կալանք կիրառելու դեմ։
Օրթոիձեի հարազատները կանգնել են մայթի հենց այն հատվածում, որտեղ, ինչպես իրենք են ասում, ոստիկանությունը ձերբակալել է Օրթոիձեին։
Publica լրատվամիջոցին Գիորգի Օրթոիձեի կինը՝ Նաթիա Բուկիան, ասել է, որ ո’չ իրենց, ո’չ Օրթոիձեի փաստաբանը տեղյակ չեն եղել երեկվա դատավարության մասին։
Հիշեցնենք. Զատկի գիշերը խորհրդարանի մոտ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է երկու անձ՝ Գիորգի Օրթոիձեն և Միխեիլ Սամխարաձեն։
Գիորգի Օրթոիձեն երեկ՝ ապրիլի 22-ին, դատապարտվել է 5-օրյա վարչական կալանքի, իսկ Միխեիլ Սամխարաձեն դուրս է եկել ժամանակավոր պահման վայրից 48-ժամյա վարչական կալանքի ժամկետը լրանալուց հետո։ Նրա դատավարությունը դեռ չի կայացել։
Զատիկի գիշերը ձերբակալված քաղաքացին դատապարտվել է 5 օր ազատազրկման