ՆԱՏՕ-ի 2024 թվականի զեկույցում այլևս չկա Վրաստանի մասին նախորդ տարվա մոտեցումը

Բրյուսելում հրապարակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ավանդական տարեկան զեկույցը, որը ներառում է Դաշինքի 2024 թվականի գործունեությունը և գործընկեր երկրների հետ հարաբերությունները։

2023 թվականի զեկույցում նշված էր, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, և Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Ուկրաինայի ապագա անդամակցությանը։ Վրաստանի վերաբերյալ գրված էր, որ դաշնակիցները դեռևս աջակցում են Վրաստանի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

2024 թվականի զեկույցում դեռևս հիշատակվում է Ուկրաինային աջակցությունը և Վրաստանի հետ համագործակցությունը, բայց վերոնշյալ ձևակերպումներն այլևս չկան։

«Վրացական երազանք»-ի կառավարությունը, որը ծայրահեղ վատթարացրել է հարաբերությունները Արևմուտքի հետ, գործնականում այլևս հրապարակայնորեն չի խոսում ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարի մասին։

2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն որոշեց, որ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ չափանիշներին համապատասխանելուց հետո։