2025-ի 1-ին եռամսյակում Վրաստանում վարորդական իրավունք է ստացել 6148 անձ

ՆԳՆ վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում վարորդական իրավունք է ստացել 6148 քաղաքացի։ Նրանցից 81-ն օտարերկրյա քաղաքացիներ են։

Հատկանշական է, որ Վրաստանում վարորդական իրավունք ստացած օտարերկրացիների ամենամեծ թիվը Ռուսաստանից է։ Ավելի կոնկրետ, այս տարի 3 ամսվա ընթացքում 34 Ռուսաստանի քաղաքացի ստացել է վրացական վարորդական իրավունք։ Երկրորդ տեղում են Բելառուսի քաղաքացիները, այս տարի նրանցից վրացական վարորդական իրավունք է տրամադրվել 13 անձի։ Հնդկաստանի քաղաքացիները նույնպես ընդգրկված են եռյակում՝ նրանց տրամադրված 9 վարորդական իրավունքով։

2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ, վրացական վարորդական իրավունք են ստացել նաև Պակիստանի (7), Ադրբեջանի (6), Ուկրաինայի (3), Գերմանիայի (2) և Հայաստանի (2) քաղաքացիներ։ Մեկական վարորդական իրավունք է տրամադրվել Թուրքմենստանի, Թուրքիայի, Զիմբաբվեի, Չինաստանի և Շրի Լանկայի քաղաքացիների։