Թբիլիսիում կառուցվող շենքից 2 բանվոր է ընկել

Թբիլիսիում կառուցվող շենքից երկու բանվոր է ընկել։ Դեպքը տեղի է ունեցել քիչ առաջ Լյուբլյանայի փողոցի վրա։

Տուժածներից մեկը տեղափոխվել է վիրաբուժության ազգային կենտրոն, մյուսը՝ Ղուդուշաուրիի կլինիկա։

Այժմ դեպքի վայրում է ոստիկանությունը։