Կառավարությունը նախագահին չի արգելել մեկնել Կիև

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձագանքելով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, ասել է. «Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում է մեկնել Կիև, ապա ազատ է, մենք ոչ ոքի չենք սահմանափակում»:

Ղարիբաշվիլիի խոսքով, իրեն հարգող ցանկացած կառավարություն կգործի այնպես, ինչպես Վրաստանի կառավարությունն է գործում Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունից հնչող հայտարարությունների լույսի ներքո։

«Ես անձամբ չեմ լսել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, սակայն բովանդակությունից ելնելով կարող եմ ձեզ ասել, որ մենք գործում ենք՝ ելնելով մեր երկրի ազգային շահերից։ Մենք միացել ենք բազմաթիվ բանաձևերի։

Այժմ եվրոպացի այլ առաջնորդների հետ արտաքին գործերի նախարարը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցել է ՄԱԿ-ի վեհաժողովին և երկրի անունից ներկայացրել մեր դիրքորոշումը։ Նա ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ըստ վարչապետի, եթե իշխանության մեջ լիներ ապակառուցողական ընդդիմություն, ապա Վրաստանը կվերածվեր «պոլիգոնի»։

«Երկու աթոռի վրա նստելու փորձ». ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին ու Վրաստանը