Հիստերիկ քարոզարշավ է. Կոբախիձեն՝ Գվարամիային աջակցող հայտարարությունների մասին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդդիմադիր «Մթավարիի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի ձերբակալությանն ուղղված արձագանքն անվանել է «հիստերիկ քարոզարշավ», որն, ըստ նրա՝ «միանշանակ, արդարադատությունը քաղաքականացնելու փորձ է»։

Կոբախիձեն բոլորին կոչ է արել զերծ մնալ անհիմն քննադատական ​​հայտարարություններից։

Ըստ Կոբախիձեի՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը, Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները (ՀԿ), Գվարամիան և նրանց օտարերկրյա լոբբիստները, ըստ էության, դեմ են Եվրամիությանը։

«Երբ այս մարդիկ իշխանության ղեկին էին, մեզ զարմացնում էին իրենց անարդարություններով, հիմա ընդդիմության շարքերից են մեզ զարմացնում: Իսկապես ապշեցուցիչ է, որ ՄԱՇ-ի և նրա արբանյակ կուսակցությունների, սեփական լրատվամիջոցների, ՀԿ-ների, օմբուդսմենների և օտարերկրյա լոբբիստների համաձայնեցված գործողությունները գործել և շարունակում են գործել՝ թույլ չտալու համար արդարադատության իրականացումը»,- ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին դատարանը ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիային դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման։

Կարդացեք նաև՝

Քաղաքական հաշվեհարդար է․ փորձագետը մեկնաբանում է ընդդիմադիր մեդիայի հիմնադրի ազատազրկումը

Գվարամիայի ազատազրկման արձագանքներն ամփոփ

Ընդդիմադիր հեռուստաընկերության հիմնադիրը դատապարտվեց 3,5 տարի ազատազրկման