Թբիլիսիում փլուզվել է բնակելի շենքի մուտքի պատշգամբը

Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում՝ Կազբեգի պողոտայում, փլուզվել է 9 հարկանի բնակելի շենքի մուտքի պատշգամբը: Տեղեկությունը տարածում է Radio Tavisupleba-ն:

Նախնական տվյալներով` փլուզման պատճառն անհայտ է, դեպքի հետևանքով տուժածներ չկան։

«Շենքի կայունությունը պարզելու համար շենքը կենթարկվի փորձաքննության»,- ասել են Սաբուրթալոյի թաղապետարանից։

Նշվում է, որ ներկա պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայության ներկայացուցիչները։