Կորոնավիրուսով վարակման տվյալները՝ մեկ շաբաթվա կտրվածքով

Անցած շաբաթվա ընթացքում (09-15.05.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք։ Առողջացել է 697 հիվանդ, իսկ 1 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է օմիկրոնի B.A.2 շտամը։

Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 97 625 թեստավորում է կատարվել: Դրականության ցուցանիշը կազմում է 0,62 տոկոս:

Առողջապահության նախարարության որոշմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությունը հրապարակվում է շաբաթը մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին։