Վրաստանում օդային տաքսիներ կգործեն

Այս տարի Վրաստանում նոր տաքսի ծառայություն կհայտնվի:

«Aviator» բրենդի ներքո նոյեմբերից կգործարկվեն օդային տաքսիները: «Adjara Group» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Չեխերիան հայտնել է, որ այս պահին նախաձեռնության հեղինակ կազմակերպությունը լիցենիզիա ձեռք բերելու փուլում է: Առաջին թռիչքները նախատեսված են նոյեմբերի 15-ին: Ավիատաքսիների ծառայությունների սակագների մասին «Adjara Group»-ը դեռևս չի խոսում, բայց արդեն հայտնի է, որ ինքնաթիռները թռիչքներ կկատարեն Կազբեգի, Բաթումի, Սվանեթի ուղղություններով: Հետագայում կավելանան նաև Վրաստանի այլ շրջաններ:

Վրաստանի բնակիչներին և հյուրերին նշված ուղղություններով տեղ կհասցնեն ԱՄՆ-ից գնված «Beechcraft» ութ տեղանոց ինքնաթիռները: Օդային տաքսին հանրային տրանսպորտի հայտնի տեսակ է, այս ծառայությունը գործարկվում է աշխարհի տարբեր երկրներում: Ավիատաքսին չարտերային և մասնավոր ավիափոխադրումներից տարբերվում է իր պարզությամբ․ այս դեպքում երկար գրանցում անցնելու, ժամերով վայրէջքի սպասելու կարիք չկա, ուղևորներից ընդամենը պահանջվում է տասը րոպե առաջ անցնել մաքսային կարճատև գրանցում: Տարբեր երկրներում օդային տաքսիների գործածությունը տարբեր է, սակայն մեկ պայման պարտադիր է ամենուր, թռիչքը չպետք է գերազանցի 15 րոպեն:

Թողնել պատասխան