Չպատվաստվածների մոտ «օմիկրոնի» բարդացման վտանգ կա. Գաբունիա

Տարեցների, չպատվաստվածների և ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի բարդացման վտանգ կա։ Այս մասին ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ 

Փոխնախարարի խոսքով՝ «օմիկրոն» շտամն ակտիվ շրջանառության մեջ է հունվարից։ 

«Շատ դժվար է ճշգրիտ ասել, մահերից քանիսն է կապված «օմիկրոնի» և քանիսը «դելտա» շտամի հետ»,- ասել է Գաբունիան։