Պատվաստումների արշավը շարունակվում է Նինոծմինդայի մունցիպալիտետի գյուղերում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում պատվաստումները շարունակվում են՝ իմունականխարգելման մասսայականացման և Covid-19-ի դեմ պատվաստանյութով բնակչության դիմադրողականությունը մեծացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Նիինոծմինդայի քաղաքապետարանից։

Սամցխե-Ջավախեթիի պետական ​​ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլին Գանձա գյուղում Նինոծմինդայի քաղաքապետի հետ ծանոթացել է գործընթացին։

«Պատվաստումների արշավի նպատակն է պատվաստել 50 և ավելի բարձր տարիքի գյուղական բնակչությանը, քանի որ պատվաստումները նվազեցնում են հիվանդացությունն ու հնարավոր բարդությունները այս տարիքային խմբում:

Այս տարիքի բնակչության համար գործում է Վրաստանի կառավարության որոշմամբ ընդունված դրամական խրախուսման ծրագիր, որն առաջին պատվաստման համար նախատեսում է 200 լարի, իսկ խթանիչ դեղաչափով պատվաստվելու դեպքում՝ 100 լարիի հավելավճար» — նշված է հաղորդագրության մեջ։

Պատվաստման արշավը կազմակերպվում է նախարարության բժշկական հոլդինգի կողմից։

«Քարոզարշավը կշարունակվի և, ի վերջո, կընդգրկի բոլոր այն վայրերը, որտեղ այս տարիքի բնակչության պատվաստումների մակարդակը ցածր է» — ասվում է հաղորդագրության մեջ։