ACT Research կազմակերպության անցկացրած հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ հասարակության մեջ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը բավականին բարձր է։ Ըստ կազմակերպության` հարցման նպատակն է ուսումնասիրել Վրաստանի բնակչության տնտեսական տրամադրվածությունը և ծախսերի առաջնահերթությունները։
Հարցման համաձայն, Վրաստանի բնակչության կեսից ավելին՝ 56 տոկոսը, կարծում է, որ երկրում ֆինանսական ճգնաժամը կամ արդեն սկսվել է, կամ կսկսվի առաջիկա 6 ամիսների ընթացքում։
Բնակչության 47 տոկոսը դժվարանում է գնել անհրաժեշտ սննդամթերք, իսկ 55 տոկոսը դժվարանում է գնել դեղորայք և ստանալ բժշկական ծառայություններ։