Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականների համաձայն՝ 2025 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 9%-ով, իսկ առաջին եռամսյակում միջին իրական աճը կազմել է 9.3%։
Մարտ ամսվա տնտեսական աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.
- Տեղեկատվություն և հաղորդակցություն,
- Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն,
- Ֆինանսական և ապահովագրական գործունեություն,
- Տեղափոխում և պահեստավորում,
- Շինարարություն.
Նվազման միտում է նկատվել արդյունաբերության ոլորտում։
Geostat-ն ամեն ամիս կազմում է տնտեսական աճի նախնական գնահատականներ, որոնք հաշվարկվում են գերատեսչական վիճակագրության հիման վրա։ Այն ոլորտներում (օրինակ՝ գյուղատնտեսություն, չդիտարկվող տնտեսական գործունեություն), որտեղ ամենամսյա տվյալները հասանելի չեն, գնահատականները կատարվում են նախորդ ժամանակահատվածի տվյալների հիման վրա։