Գորիում 480 փախստական ընտանիքի բնակարան է տրամադրվել

Գորիում 480 փախստական ընտանիք ապահովվել է բնակարանով։ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Անծուխելիձեի փողոցում ապրող ընտանիքներին սեփականության իրավունքի վկայականներ է հանձնել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի տեղակալը:

2013 թվականից ի վեր Վրաստանում ավելի քան 17 հազար փախստական ընտանիք ստացել է բնակարան: