Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Թբիլիսիում հայտնվել են նախընտրական պաստառներ, որոնցում պատկերված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին: Քաղաքի փողոցներում տեղադրված վահանակների պաստառները մեծ տարածում են գտել նաև սոցիալական ցանցերում:

Իսկ «Վրացական երազանքի» աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նոր կարգախոսն է՝ «սկզբունքային ընտրություն»:

Հավելենք, որ նման պաստառներ տարածվել են նաև Վրաստանի այլ քաղաքներում: Պաստառներից մի քանիսի վրա պատկերված է նաև Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: