Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին ասված է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության տարածած հաղորդագրությունում:

Երթևեկությունը սահմանափակ է նաև Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհին՝ Փարվանայի ոլորաններում, արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը:

Նախարարության ճանապարհների վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։