Թեա Ծուլուկիանի. «ՄԱՇ»-ը Հաագայի դատարանում պարտվել է Ռուսաստանին

«Հաագայի դատարանում պարտվել եք Ռուսաստանին»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Թեա Ծուլուկիանին պատասխանելով «Միացյալ ազգային շարժման» անդամ Սերգի Կապանաձեի կողից տրված հարցին: Խոսքը  վերաբերում է Հաագայի դատարանում Ռուսաստանի դեմ հայցին:
«Հետաքննություն է ընթանում այն մասին, թե ով է սկսել պատերազմը: Ես պաշտպանում եմ պետության շահերը և հավատացած եղեք, պաշպանելու եմ պետության բոլոր շահերը, որոնք դուք անկարող գտնվեցիքչ պաշտպանել: Դու՞ք  եք արևմտամետ ուժ: Ու՞մ եք քննադատում: Դուք Հաագայի դատարանում պարտվել եք Ռուսաստանին»,- հայտարարել է Ծուլուկիանին:

Թողնել պատասխան