Այն ինչ երազում էին ռուսները՝ իրականացնում էր «ՄԱՇ»-ը. Ինաշվիլի

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին գնահատել է վարչապետի պաշտոնակատար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումը:

«Մեր պարտքն է բնութանգրել առանձին անձանց (Ինաշվիլին՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Թեա Ծուլուկիանիին վստահություն է հայտնել) բացատրելով, թե ինչու չենք վստահություն հայտնում կառավարությանը: Երբ հանցագործություն է կատարվում, այդ հանցագործությունը վարչապետը չի կարող թաքցնել: Ցանկանում եմ նաեւ հիշեցնել, որ պատգամավորի պարտքն է բաց խոսել այդ հանցագործությունների մասին: Այսօր չափից ավելի կոռեկտ էի, ի տարբերություն «Միացյալ ազգային շարժման» անդամների: Հյուսիսային հարևանի և ռուսական հատուկ ծառայությունների հետ ուղիղ կապ է ունեցել «Միացյալ ազգային շարժում»-ը եւ այն ինչ երազում էին ռուսները՝ իրականացնում էր «Միացյալ ազգային շարժում»-ը, ովքեր Վրաստանի տարածքի 22%-ը տվեցին: Ընդհանրապես գործակալների ոճն է խոսել այլ գործակալների մասին»,- հայտարարել է Ինաշվիլին:

Նշենք, որ հանդիպման ընթացքում «Միացյալ ազգային շարժում»-ը «Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցությանը ռուսամետ է անվանել:

Թողնել պատասխան