Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողության վայրը հայտնի է. «Ռուսթավի 2»

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկատվությամբ, Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Թելավիում, Էրեկլե 2-րդի դղյակում:

Սակայն կառավարությունը պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակել երդմնակալության արարողության մասին, մանրամասներ չի հայտնում նաև նորընտիր նախագահը: Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ երդմնակալության արարողության վայրի և այլ մանրամասների մասին կզրուցի մամուլի ասուլիսի ընթացքում: