Վթարի հետևանքով 5 երիտասարդ է տուժել

Անակլիա-Զուգդիդի ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 5 երիտասարդ է տուժել: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է։

Ըստ առկա տեղեկությունների՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մեծ արագությամբ ընթանալով, չի կարողացել կառավարել ղեկը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Տուժածներին շտապ բուժօգնության խմբերով տեղափոխել են Զուգդիդիի ուղեգրային հիվանդանոց։ Վթարի վայրում մոբիլիզացվել է պարեկային ոստիկանությունը։

Ըստ տեղացիների՝ ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, վտանգավոր է, և այդտեղ նման դեպքեր հաճախ են լինում։