ՆԳՆ-ն հատուկ գործողության ժամանակ Ուկրաինայի վեց և Վրաստանի մեկ քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է իրականացրել Թբիլիսիի Լիխաուրիի փողոցի վրա գտնվող «Գուրու» և «Ալյանս» հյուրանոցներում:

«Տեղեկացնում ենք, որ ձերբակալվել են Ուկրաինայի 6 և Վրաստանի մեկ քաղաքացի: Օպերատիվ տեղեկատվության հիման վրա, այս տարվա դեկտեմբերի 2-ին ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է անցկացրել Թբիլիսիի Լիխաուրիի փողոցի վրա գտնվող «Գուրու» և «Ալյանս» հյուրանոցներում: Հյուրանոցային սենյակների խուզարկման ժամանակ հայտնաբերվել են «Բերետտա» և «Մակարով» մակնիշի ատրճանակներ, ինքնաշեն հրազեններ և տարբեր զինամթերքներ:

Այս փուլում քննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածներով, ինչը նշանակում է հրազենի, զինամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում և պահում», — գրված է Վրաստանի ՆԳՆ տարածած հայտարարության մեջ:

Ձերբակալվածների մեջ է նաև Վրաստանի քաղաքացի Լուկա Չխետիան, ով վերջին տարիներին Ուկրաինայում, Դոնբասի մարտերին է մասնակցել: Մինչ այդ նա ծառայել է Աֆղանստանում:

Չխետիայի ընտանիքի անդամներն ասում են, որ նա Վրաստան էր ժամանել այսօր, ժամը 15:00-ին՝ միասնական ընդդիմության հանրահավաքին մասնակցելու համար: Ըստ Չխետիայի ընտանիքի, նրա կալանքը կապված է քաղաքական հետապնդման հետ: