MEGOBARI Act-ը հաջորդ շաբաթ կքննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնի և կոնգրեսական Սթիվ Քոհենի այս տարվա սկզբին ներկայացրած «Վրաստանի հաշվետվողականության, ճկունության և անկախության հզորացման և մոբիլիզացման ակտը» (MEGOBARI Act-ը) հաջորդ շաբաթ կներկայացվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։

Այս օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք վնասում են Վրաստանի ժողովրդավարական գործընթացներին։

Հատկանշական է, որ MEGOBARI Act-ը հատուկ նշանակություն է տալիս Վրաստանի ժողովրդավարության պաշտպանությանը և երկրի կայուն զարգացմանը։ Որոշումը վերջնականապես պարզ կլինի հաջորդ շաբաթ՝ քվեարկությունից հետո։

Օրինագծի հեղինակների կարծիքով՝ «MEGOBARI Act»-ը նաև`

  • Նախաձեռնում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամբողջական վերանայում, ներառյալ օգնության բոլոր ծրագրերը;
  • Նախագահից պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կողմնակիցների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ և շեղել Վրաստանը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհից;
  • Աջակցում է ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը, երբ Վրաստանը բավարարի իր սահմանադրական պահանջները;
  • Աջակցություն է հայտնում Վրաստանի լիակատար ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի մշտական ​​և անօրինական օկուպացիայի պայմաններում, աջակցում է Վրաստանի քաղհասարակությանը։

MEGOBARI Act. Վաշինգտոնի ուղերձը Թբիլիսիին