Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ երրորդով

2022 թվականին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (չհաշված չհայտարարագրված առևտուրը) կազմել է 19,04 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 32,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։

Դրանից արտահանումը կազմում է 5,59 մլրդ ԱՄՆ դոլարը (աճը՝ 31,8 տոկոսով), իսկ ներմուծումը` 13,45 մլրդ ԱՄՆ դոլար (աճը՝ 33,2 տոկոս)։

2022 թվականին առևտրի բացասական հաշվեկշիռը  կազմել է 7,9 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 41,3 տոկոսը։

Այս մասին հաղորդում է Վրիաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):