Սեզոնային գրիպից մահվան դեպք չի գրանցվել. Ցերցվաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, այս սեզոնին գրիպից և շնչառական հիվանդություններից մահվան դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել:

Ցերցվաձեն նշել է, որ կորոնավիրուսից հետո Վրատսանի առողջապահության նախարարության և կլինիկական թիմի ուշադրության կենտրոնում սեզոնային գրիպն է։

Ըստ նրա, եթե քաղաքացին ստանում է կորոնավիրուսի և գրիպի թեստի բացասական արդյունք, ապա նա ունի սեզոնային գրիպի վարակ, օրինակ՝ շնչառական սինցիցիալ վիրուս, ադենովիրուս կամ ռինովիրուսով առաջացած վարակ, որն ավելի քիչ վտանգավոր է, քան կորոնավիրուսը և գրիպը։

«Վրաստանում տարածված է A տեսակի գրիպի երկու ենթատեսակ՝ մեկը H3N2, մյուսը՝ H1N1, որը մենք անվանում ենք «խոզի գրիպ»։ Այս երկու ենթատեսակների տարածվածությունը մոտավորապես նույնն է։ Դրանց տարածման առաջին գագաթնակետը դեկտեմբերին էր, երբ կլինիկաներն ավելի ծանրաբեռնված էին, այժմ այդ ցուցանիշը համեմատաբար նվազել է…»,- նշել է Ցերցվաձեն:

Վրաստանում շրջանառվում է «խոզի գրիպ» տեսակի վիրուսը. Չխաիձե