Մայիսի 3-ի լուսաբացին Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի բնակելի տան մոտ՝ Գուդիաշվիլիի այգու մոտակայքում կրակոցներ են հնչել։ Զուրաբիշվիլին գրել է Ֆեյսբուքում, որ արձակվել է ութ փամփուշտ, որոնցից մեկը հայտնվել է իր բակում։ Երկու մարդ վիրավորվել է։
Զուրաբիշվիլիի պատմածի համաձայն՝ մոտավորապես ժամը 04:20-ին առնվազն 40 մարդու միջև բախում է սկսվել՝ «բռունցքներով հարվածներ, բղավոցներ և կրակոցներ»։
«Այսօր երեկոյան իմ պատուհանների մոտ տեղի ունեցած դեպքը մտածելու տեղիք է տալիս… Սա այլևս իմ անվտանգության հարցը չէ, սա քաղաքի անվտանգության հարցն է։ Սա քաղաքի կենտրոնն է, որտեղ սրճարաններն ու բարերը բաց են մինչև ուշ գիշեր, որտեղ երիտասարդները զբոսնում են գիշերը, և մեծ թվով օտարերկրացիներ են լինում», — գրել է Զուրաբիշվիլին՝ հրապարակելով լուսանկարներ, որոնք, նրա խոսքով, ցույց են տալիս կրակված փամփուշտների տեղը։
«Դեպքի առթիվ ձեռնարկվում են բոլոր համապատասխան քննչական գործողությունները», — ասել են ներքին գործերի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին։
Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի երկու (236 և 118) հոդվածներով` դիտավորյալ ոչ ծանր մարմնական վնասվածք հասցնելը և զենքի ապօրինի ձեռքբերումը, պահպանումն ու կրումը։