Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տվյալներով՝ վրացական լրատվամիջոցները գտնվում են «Վրացական երազանք»-ի կողմից խաղաղ բողոքի ցույցերի դեմ ուղղված հարձակման առաջնագծում։
«Ոստիկանությունը դիտավորյալ խոչընդոտում է բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների աշխատանքը, այդ թվում՝ կիրառելով անօրինական ուժ»,- — գրված է կազմակերպության հաշվետվության մեջ։
Amnesty International-ը անդրադարձել է նաև «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի ազատազրկմանը։
«Հայտնի լրագրող Մզիա Ամաղլոբելին, որը միացել էր բողոքի ակցիային, ներկայումս ձերբակալվածներից մեկն է, և նրա նկատմամբ քրեական հետաքննություն է իրականացվում»։ — գրել է մարդու իրավունքների կազմակերպությունը։
Զեկույցում նշված է, որ հուսալի տեղեկատվության հասանելիությունը տարածաշրջանում աստիճանաբար նվազում է, մինչդեռ «ապատեղեկատվությունն օրեցօր գերիշխող է դառնում հանրային տարածքում»։