Թբիլիսիի «ավտոկայանի հրապարակի» մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ քաղաքացի է սպանվել:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը։
Տղամարդը մահացել է ստացած ծանր վնասվածքներից։
Ներքին գործերի նախարարությունը չի մանրամասնել, թե արդյոք կասկածյալը ձերբակալվել է։