Թեմուր Քաթամաձեն կբողոքարկի երկրից իրեն արտաքսելու որոշումը

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարարությունը սկսել է Թեմուր Քաթամաձեի Վրաստանից արտաքսման գործընթացը։ Կազմակերպության հայտարարությամբ՝ Քաթամաձեն բողոքարկել է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիոն դեպարտամենտի որոշումը և պահանջել է ակտի գործողության կասեցում։

Ներքին գործերի նախարարությունը սկսեց Թեմուր Քաթամաձեին Վրաստանից արտաքսման ընթացակարգն այն բանից հետո, երբ 2025 թվականի ապրիլի 29-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժեց նրան միջազգային պաշտպանություն տալ՝  առանց հիմնավորման։

Գործը քննել է այն դատավորը, որը տարիներ առաջ մերժել էր նաև Քաթամաձեի քաղաքացիություն ստանալու դիմումը։ Դատարանը նաև կրկին հրաժարվել է հարցաքննել վկաներին, որոնք կարող էին տեղեկություն տալ այն կարևոր հանգամանքների մասին, որոնք հիմք են հանդիսանում Քաթամաձեի միջազգային պաշտպանություն ստանալուն։

Այս փուլում Քաթամաձեի Վրաստանում օրինական հիմքով մնալու միակ հնարավորությունը փախստականի կամ հումանիտար կարգավիճակի շնորհումն էր, ինչը նրան կպաշտպաներ արտաքսումից։