Ջո Ուիլսոնը կոչ է արել աջակցել Վրաստանում ազատ և արդար ընտրություններին

«Աջակցեք Վրաստանում ազատ և արդար ընտրություններին», — գրել է MEGOBARI Act-ի համահեղինակ Ջո Ուիլսոնը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում MEGOBARI Act-ի 80% աջակցությամբ ընդունումից հետո ակտի համահեղինակ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը, հրապարակել է մի ցուցակ, որում ներկայացված են Վրաստանի այն անձինք, որոնք, ըստ Ուիլսոնի, աջակցում են Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքական հետընթացի առումով։

Ցուցակը Ուիլսոնը հրապարակել է մայիսի 6-ին X սոցիալական հարթակում։

Նա կոչ է արել «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներին.
«Աջակցեք ազատ և արդար ընտրություններին, հակառակ դեպքում կկրեք հետևանքները»։

Ցուցակում ներառված են «Վրացական երազանք»-ի խորհրդարանի, դատարանների, պետական հաստատությունների և բիզնեսի ներկայացուցիչներ։ Ահա նրանցից մի քանիսը՝

  • Իրակլի Կոբախիձե
  • Կախա Կալաձե
  • Իրակլի Ղարիբաշվիլի
  • Վախթանգ Գոմելաուրի
  • Շալվա Պապուաշվիլի
  • Նինո Ծիլոսանի
  • Մամուկա Մդինարաձե
  • Թեա Ծուլուկիանի
  • Լևան Մուրուսիձե
  • Լևան Թևզաձե
  • Իրակլի Շենգելիա (ամբողջական ցուցակը կարդացեք այստեղ