«Վրացական երազանք»-ի նախագահի պաշտոնից և քաղաքականությունից Իրակլի Ղարիբաշվիլիի հեռանալուց հետո կայացած առաջին համագումարում կուսակցությունը նախագահ վերընտրեց Իրակլի Կոբախիձեին։ Նա այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը։ Մայիսի 7-ին կայացած հավաքում նաև հաստատվեց Քաղաքական խորհրդի փոքր-ինչ փոփոխված կազմը։
Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը ներկաներին ներկայացրեց կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Այլ թեկնածու չկար։
Հավաքը տեղի է ունեցել «Պարագրաֆ» հյուրանոցում, հսկել է ոստիկանությունը։ Քաղաքացիների մի փոքր խումբ ցույց է անցկացնում «Վրացական երազանք»-ի վարած քաղաքականության դեմ։
Կոբախիձեն շնորհակալություն Է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին՝ «թիմին և երկրին մատուցած բոլոր ծառայությունների համար»։