Բելառուս ակտիվիստ, Աջարիայում բնակվող Դմիտրի Գրինկևիչին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, գրել է «Ազատություն» ռադիոկայանը բելառուս իրավապաշտպան Ռոման Կիսլյակի փոխանցած տեղեկության հիման վրա::
Գրինկևիչի մուտքի մերժման պատճառն անհայտ է։
Կիսլյակը նշել է, որ Գրինկևիչը Աջարիայում բելառուսական սփյուռքի ակտիվ անդամ է։ Նա հարցազրույց է վերցրել մարդու իրավունքների պաշտպան Գրինկևիչից և բելառուս ընդդիմադիր լրագրող Անդրեյ Մելեշկոյից, որին Վրաստանի իշխանությունները թույլ չէին տվել մուտք գործել երկիր 2024 թվականի սեպտեմբերին:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2019-2024 թվականներին բելառուս քաղաքացիներից ապաստանի (փախստականի կամ մարդասիրական կարգավիճակի) ոչ մի դիմում չի հաստատվել։