Այսօր` մայիսի 9-ին, Թբիլիսիում նշվում է Եվրոպայի օրը. նախատեսված միջոցառումների ժամանակացույցը ստորև։
Ժամը 13:00-ին «Վրաստանի դանակներ արտադրողների և կոլեկցիոներների ասոցիացիան» Paragraph Freedom Square — Luxury Collection հյուրանոցում կանցկացնի հատուկ միջոցառում, որը կներառի Tbilisi Knife Show 2024-ի մասնակից վարպետների աշխատանքների շնորհանդեսը և Knife Show թեմատիկ ցուցահանդես-վաճառքը։
Ժամը 19:00-ին բազմաֆունկցիոնալ «Սփերո հոլդինգ» կորպորացիան կանցկացնի լայնածավալ միջոցառում՝ ներկայացնելով Վրաստանի առաջին կրիպտոարժույթը՝ Sfero Coin-ը։ Միջոցառման նպատակն է Sfero Coin-ը պաշտոնապես ներկայացնել հանրությանը։
Հրավիրվածների թվում կլինեն տարբեր ոլորտների և հաստատությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ քաղաքական դաշտի ներկայացուցիչներ։
Եվրոպայի տոնը կնշվի նաև Թբիլիսիի Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում:
Expo Georgia-ի տարբեր հատվածներում կլինեն ցուցադրություններ, եվրոպական ուտելիքի և խմիչքի համտեսում, խաղ-վիկտորինաներ, սեմինարներ։ Ինտելեկտուալ և սպորտային խաղերի մասնակիցներին կտրվեն հուշանվերներ Եվրոպայի խորհրդանշանով: