Ախալցիխեի վետերաններն անվճար բուժհետազոտություն են անցել

Վետերանների գործերի պետական ​​ծառայության նախաձեռնությամբ և Ախալցիխեի քաղաքապետարանի աջակցությամբ Գուլիկո Չափիձեի անվան սրտաբանական կենտրոնի բժիշկներն Ախալցիխեի վետերանների և նրանց ընտանիքի անդամների համար անցկացրել են բարեգործական-բժշկական ակցիա։

Տեղեկության համաձայն՝ ակցիան ներառում էր սրտաբանական անվճար հետազոտություն (սրտաբանի խորհրդատվություն, էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, լաբորատոր հետազոտություններ)։

Ակցիայի շրջանակներում որակյալ բժշկական ծառայություններ են մատուցվել Ախալցիխեի մունիցիպալիտետի 140 բնակչի։

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է Վետերանների գործերի պետական ​​ծառայության և Գուլիկո Չափիձեի անվան սրտաբանության կենտրոնի միջև համագործակցության հուշագրի շրջանակներում։