Թբիլիսիի մի քանի ընտրատեղամասերում լարված իրավիճակ է

Սաբուրթալոյում Միացյալ ազգային շարժում կուսակցության համախոհ հոր և որդու ծեծի փաստով Վրաստանի ՆԳՆ-ը քննություն է սկսել: Գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 125-րդ՝ ծեծկռտուք հոդվածով: Կուսակցության առաջնորդներից Գեորգի Տուղուշին ասել է, որ հոր և որդու նկատմամբ հաշվեհարդար է տեսել մոտ 20 մարդ: Սկզբում Սաբուրթալոյի 6-րդ տեղամասը լքել են ստիպել Մամուկա Կուրտանիձեին, ապա ծեծել են նաև նրա հորը՝ Իրակլի Կուրտանիձեին:

Նրանց վրա հարձակված մարդիկ եթևեկելիս են եղել մի քանի ավտոմեքենայով: 4 մեքենայից մոտ երկու տասնյակ մարդ հարվածներ է հասցրել տղամարդկանց: Իրավիճակը հանդարտվել է Ոստիկանության միջամտությունից հետո միայն: Տուղուշին Վրացական երազանքի ակտիվիստներին հանդարտության կոչ է արել:

Թողնել պատասխան