Քութաիսիում Ռիոնի գետում փնտրում են 19-ամյա աղջկա։
Այս տեղեկությունը հաղորդել է «Ինֆո Իմերեթի» լրատվամիջոցը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ աղջիկը գետն է նետվել Բալախվանիի կամրջից։
Դեպքի վայրում մոբիլիզացված են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչներ։