Ախմեդ Չատաեւի հետ կապ ունենալու մեղադրանքով կազատազրկվի Գոչա Սագինաձեն

Միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող Ախմեդ Չատաեւի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալված Վրաստանի քաղաքացի Գոչա Սագինաձեին դատարանը կազատազրկի, իսկ նրա կնոջն արտաքսում է սպասվում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիեթ» պարբերականը:

Գոչա Սագինաձեի տանն իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել են լուսանկարներ, որոնք հաստատում են Սիրիայում ահաբեկչական գործունեության մեջ իր մասնակցությունը:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն օրեր առաջ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 26-ին Տրապիզոնում Ախմեդ Չատաեւի գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Գոչա (Ալի) Սագինաձեն:

Թողնել պատասխան