Թբիլիսիի «Աշնանային իրիկնամուտը» հայաստանյան բեմում

Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացումը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում էր: 

Պիեսի ու բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն է: Ներկայացման թբիլիսյան պրեմիերան կայացել է մարտին:

Պիեսի հեղինակն ու բեմադրիչն ասում է՝ ներկայացումը մարդու մենության մասին է, ծնողների ու երեխաների բարդ փոխհարաբերությունների, գեղեցիկի մասին է, երիտասարդության ու ծերության, կյանքի ծնունդի ու վախճանի մասին է:

Միայնակ կյանքի բոլոր գույներն են ներկայացման մեջ, ապրեցնող ու մարող հույսն է, արցունքոտ ծիծաղ ու ծիծաղի մեջ արցունք:

Թբիլիսիի հայկական դրամատիկականի համար սա նոր ներկայացում չէ, այն վաղուց հասցրել է իր տեղը գտնել խաղացանկում, բեմադրվել է նաև Հայաստանում: Այս անգամ ներկայացմանը զբաղված է թատրոնի հիմնականում երիտասարդ սերունդը:

Արմեն Բայանդուրյանը հայկական եթերում ներկայացրել է թատրոնի նորանշանակ գլխավոր նկարչին: Հայտնի նկարիչ Մայիս Մխիթարյանն է, խոսվել է առաջին համագործակցության մասին: Խոսելով կերպարվեստի ու թատրոնի համագործակցության հետաքրությունից, նկարիչն ասել է, որ իր ստեղծած կերպարների շարժը նա ստանում է բեմում:

Երևանյան առաջնախաղին  ավագ դստեր՝ Մարիամի հետ ներկա էր  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ թատրոնի շենքի շահագործումից հետո  Հայաստանը պատրաստ է ցանկացած հարցի դեպքում քննարկել ու հնարավորության սահմաններում աջակցություն ունենալ՝ գործելով վրաստանյան կառավարության հետ համատեղ: