Բաթումիում կկայանա World Travel Awards Europe մրցանակաբաշխությունը

Սեպտեմբերի 30-ին Բաթումիում տեղի կունենա World Travel Awards Europe մրցանակաբաշխությունը։ Այս տեղեկությունը տարածել է Աջարիայի զբոսաշրջության և առողջարանների վարչությունը։

Ըստ վարչության հաղորդագրության` աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջության ոլորտի առաջատար ընկերությունների, հյուրանոցների, զբոսաշրջային ​​գործակալությունների, բիզնեսի և պետական ​​կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցների ավելի քան 300 ներկայացուցիչներ կմասնակցեն միջոցառմանը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Բաթումին արժանացել էր World Travel Awards-ի հեղինակավոր մրցանակին` որպես աշխարհի ամենաարագ զարգացող զբոսաշրջային տարածք։ Այս տարի եվրոպական տարբեր երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները կհավաքվեն Բաթումիում՝ World Travel Awards-ի եվրոպական գալա արարողությանը մասնակցելու համար։