Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում այսօր` մայիսի 9-ին, հարավից տաք օդային զանգվածներ կտարածվեն։
Սպասվում է ժամանակ առ ժամանակ ամպամածության խտացում։ Օրվա երկրորդ կեսից առանձին վայրերում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։
Արևմտյան և Արևելյան Վրաստանում հիմնականում ժամանակ առ ժամանակ կավելանա ամպամածությունը։ Օրվա երկրորդ կեսից առանձին վայրերում հնարավոր են կարճատև անձրև, ամպրոպ և մեղմ քամի։ Օդի ջերմաստիճանը՝ +27, +32։
Մայրաքաղաք Թբիլիսիում ևս սպասվում է ամպամածության ավելացում, բայց առանց տեղումների եղանակ, հնարավոր է մեղմ քամի։ Օդի ջերմաստիճանը՝ ցերեկը +30, գիշերը` +15։