Սկսվում է Վրաստանի բուհերի կրկնական ընդունելության գործընթացը

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) հաղորդմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 14-ի ժամը 11:00-ից մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 18:00-ն դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու, այսպես կոչված, «կրկնական ընդունելության» (երկրորդ փուլի) գործընթացին և ընտրելու իրենց նախընտրած քանակի կրթական ծրագրեր։

Քննությունների ազգային կենտրոնի պարզաբանմամբ՝ կրկնական ընդունելությանը մասնակցելու իրավունք ունի այն դիմորդը, որը 2026 թվականի Միասնական ազգային քննությունների ընթացքում հաղթահարել է յուրաքանչյուր առարկայի համար սահմանված նվազագույն իրավասության շեմը, սակայն ընդունվելու իրավունք չի ստացել։

Նաև նա, ով 2026 թվականի Միասնական ազգային քննությունների ընթացքում չի հաղթահարել յուրաքանչյուր առարկայի համար սահմանված նվազագույն իրավասության շեմը, սակայն հաղթահարել է մասնագիտական (պրոֆեսիոնալ) կրթական ծրագրերի համար սահմանված նվազագույն շեմը։

«Բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի ու դիմորդների ընդունելության տեղերի մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացված կլինի թարմացված էլեկտրոնային տեղեկատուում՝ «Տեղեկատու դիմորդների համար», որը Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի www.naec.ge կայքում կհրապարակվի սեպտեմբերի 11-ին։

Կայքում կտեղադրվի նաև տեղեկատվություն գրանցման հարթակի և ծրագրերի ընտրության վերաբերյալ։ Մանրամասները՝ https://www.naec.ge/#/ge/post/3715 »,- նշված է հաղորդագրության մեջ։