Մառնեուլիում բանվորներն ընկել են կոյուղու փոսը. մեկը մահացել է

Մառնեուլիում, ըստ առկա տեղեկությունների, այսօր երկու աշխատող ընկել է կոյուղու համար փորված փոսը, մեկը մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կոյուղու համակարգի տեղադրման ժամանակ։ Աշխատանքն իրականացնում է China Group ընկերությունը, և զոհն ու տուժողը այս ընկերության աշխատակիցներ են։

ՆԳՆ-ն փոխանցել է, որ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` հանքարդյունաբերական, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում։