Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության` մինչև մայիսի 14-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ, որոշ վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր են կայծակ, կարկուտ և ուժեղ քամի։
Գործակալության հաղորդմամբ` սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, հնարավոր են հեղեղումներ:
Երկրի լեռնային գոտիներում կա սողանքների առաջացման և ակտիվացման վտանգ: