«Վրացական քաղաքական էլիտան չհաշտվեց իրականության հետ». Գունբա

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբան հայտարարել է, թե «Թբիլիսիի հետ երկխոսությունը հնարավոր է իրականության ճանաչումից և ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումից հետո»: Ըստ Գունբայի՝ «Վրաստանի քաղաքական վերնախավը չի կարողացել հաշտվել իրականության հետ»:

«Աբխազիան անկախ պետություն է։ Եկեք հարցնենք մեր քաղաքացիներին՝ օկուպացված են, թե ոչ։ Մենք ազատ ենք, մենք զարգացնում ենք մեր մշակույթն ու ավանդույթները։ Սա անկախություն է։ Վրաստանի հայտարարությունները քաղաքական են», — նշել է դե ֆակտո նախագահը:

Գունբայի խոսքով, Աբխազիայի առաջնահերթությունը «հարևանների հետ խաղաղ կյանքն է». «Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ Վրաստանի հետ, որպեսզի նրա ղեկավարությունը գիտակցի, որ իրենք կանգնած են անկախ պետության առջև, որը չի ցանկանում պատերազմ կամ հակամարտություն: Այս առաջնահերթությունը սահմանել է Վլադիսլավ Արձինբան ազգային-ազատագրական շարժման շրջանակներում, և դա չի փոխվելու»:

Գունբան նաև մեկնաբանել է օկուպացված Աբխազիայի ներքաղաքական իրավիճակը, ասելով, որ «իրավիճակը կայունացել է»։ Նա ասել է. «Մարդիկ հոգնել են քաղաքականությունից և պոպուլիզմից… Մենք պետք է աշխատենք և բարելավենք քաղաքացիների կյանքը»։

Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո առաջնորդը մասնակցում էր Մոսկվայում կազմակերպված միջոցառումներին, որոնք նվիրված էին նացիստական ​​Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին։ Մայիսի 10-ին նրան Կրեմլում հյուրընկալել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը նաև ընդունել է Աբխազիա այցելելու հրավերը։