Ընդդիմության արգելման օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց

«Վրացական երազանք»-ի վիճահարույց խորհրդարանը մայիսի 13-ին քվեարկել և երրորդ ընթերցմամբ՝ 80 կողմ և 0 դեմ ձայներով ընդունել է քաղաքական կուսակցությունների արգելման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը։

Արդյունքում փոփոխություններ են կատարվել «Քաղաքացիների քաղաքական միությունների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում։

Համաձայն ընդունված փոփոխությունների, Սահմանադրական դատարանը կկարողանա արգելել այն կուսակցության գործունեությունը, որի հայտարարված նպատակը, գործունեության բնույթը և անձնակազմը կրկնում են դատարանի արդեն արգելած կուսակցության հայտարարված նպատակը, գործունեության բնույթը և անձնակազմը։

Դրանից բացի, խորհրդարանում սկզբնապես նախաձեռնված նախագծի համաձայն, կուսակցության սահմանադրականության հետ կապված հայցի վերաբերյալ որոշում կայացնելու վերջնաժամկետը չպետք է գերազանցի հայցի ներկայացումից հետո 9 ամիսը, իսկ ընտրությունների ժամանակահատվածում՝ 14 օրը։

Վերանայման գործընթացի ընթացքում փոփոխություններ են կատարվել ժամկետի վերաբերյալ, և օրենքի նախագծի վերջնական տարբերակի համաձայն՝ Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի 14 օրվա ընթացքում՝ թե՛ ընտրական, թե՛ ոչ ընտրական ժամանակահատվածներում։

Սա նշանակում է, որ եթե նոր կուսակցությունը կազմավորվի նույն մարդկանցով, որ արդեն արգելված կուսակցությունում էին, կուսակցությունը կարող է արգելվել 14 օրվա ընթացքում։

Փոփոխությունների համաձայն, Վրաստանի Սահմանադրական դատարանը կարող է արգելել այն կուսակցության գործունեությունը, «որը նպատակ ունի տապալելու կամ բռնությամբ փոխելու Վրաստանի սահմանադրական կարգը, ոտնձգություն կատարելու երկրի անկախության դեմ, խախտելու նրա տարածքային ամբողջականությունը, կամ որը խրախուսում է պատերազմ կամ բռնություն, հրահրում է ազգային, էթնիկական, կրոնական կամ սոցիալական բախումներ, կամ ստեղծում է կամ ստեղծել է զինված կազմավորում»։

«Վրացական երազանք»-ի իրականացրած այս փոփոխությունների շարժառիթը կուսակցության ցանկությունն է՝ արգելել «Հավաքական ազգային շարժում» անվամբ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» արգելքը և կուսակցության նկատմամբ «խիստ քաղաքական և իրավական դատավճռի» կայացումը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր մտնել խորհրդարան սահմանադրական մեծամասնությամբ, բայց՝ չստացվեց:

«Վրացական երազանք»-ն արգելում է ընդդիմությունը Վրաստանում