Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի (DROI) անդամները մայիսի 26-ին կայցելեն Թբիլիսի:
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ղեկավարման տարիներին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած, այդ թվում` պաշտպանության նախարար (ՊՆ), Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ խափանման միջոց նշանակված 20 հազար լարի գրավը փոխարինեց կալանքով։
«Վրացական երազանք»-ի վիճահարույց խորհրդարանը մայիսի 13-ին քվեարկել և երրորդ ընթերցմամբ՝ 80 կողմ և 0 դեմ ձայներով ընդունել է քաղաքական կուսակցությունների արգելման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանի շենքում ուժի մեջ էր «անվտանգության դեղին մակարդակը»։
«Վրացական երազանք»-ի վիճահարույց խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 79 ձայնով (0 դեմ), ընդունել է բարձրագույն ուսումնական հաստատություններում վրաց լեզվի պարտադիր դասավանդման մասին օրինագիծը։
«Ազատության հրապարակ» կուսակցությանը չեն գրանցում. կուսակցության նախագահ Լևան Ցուցքիրիձեն խոսել է կուսակցության գրանցման ընթացքում «Վրացական երազանք»-ի կառավարության ստեղծած խնդիրների մասին:
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել «Վրացական երազանք»-ի կառավարությանը ազատ արձակել եվրոպամետ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին։
«Վրացական երազանք»-ի կառավարության առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հայտարարության համաձայն՝ բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված Ալեքսանդրե Թիրքիայի վիրահատության ֆինանսավորումը կլինիկան մերժել է փաստաթղթերի սխալ բեռնման պատճառով։
Քոբուլեթիի քաղաքապետ Լևան Զոիձեն հրաժարական է տվել։
«Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) պատվիրակության պաշտոնական այցը շարունակվում է Վաշինգտոնում։ Կուսակցության առաջնորդները հանդիպումներ են ունեցել սենատորներ Թոմ Տիլիսի, Տեդ Բադի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ։
Վրաստանի դատախազությունում կադրային փոփոխություններ են կատարվել։
Ծանր վնասվածքներով հիվանդը Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանից տեղափոխվել է Թբիլիսիի կլինիկա։
Վրաստանյան իշխանամետ քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակից, ծեծի հետևանքով մահացած 24-ամյա Շակո Նաթենաձեի գործով մեկ անձ ձերբակալվել է։ Նաթենաձեի կյանքը խլած այս միջադեպի հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը։
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հաստատել է, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը կհյուրընկալվի Վրաստանում։ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին։