Լիտվան Վրաստանի եվրաատլանտյան ձգտումների մեծագույն սատարողն է․ Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնազրույց է ունեցել  պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի հետ:
Ըստ կառավարության տեղեկատվության՝ կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման, տարբեր ոլորտներում փոխգործակցության, տնտեսական կապերի ընդլայնման, երկրում եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին արվող բարեփոխումների մասին:

Skvernyalis-i-Kvirikashvili-1Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է լիտվացի գործընկերոջ այցի կարևորությունը։

«Հարգելի վարչապետ, մենք ուրախ ենք, որ ընդունում ենք Ձեզ Թբիլիսիում։Այս այցը խորհրդանշական է երկու երկրների համար, քանի որ մենք նշում ենք հանրապետության հռչակման հարյուրամյակը: Մենք ուրախ ենք, որ մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և զգացվում է դրական դինամիկա: Բարի գալուստ Թբիլիսի: Լիտվան մեր եվրոպական և եվրաատլանտյան ճանապարհի լավագույն սատարողներից է, ինչի համար մենք շնորհակալ ենք»,-խոսքում նշել է Կվիրիկաշվիլին:

Լիտվայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Վրաստանը Լիտվայի համար կարևոր ռազմավարական գործընկեր է:

Թողնել պատասխան