Եղանակն այսօր

Այսօր, մայիսի 16-ին, Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպամածություն և կարճատև անձրև։

Արևմտյան Վրաստանում, meteo.gov.ge-ի փոխանցմամբ, ժամանակ առ ժամանակ ամպամածությունը կավելանա։ Լեռնային շրջաններում առանձին վայրերում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում ցերեկը կլինի +22, +27°; լեռային շրջաններում` +19, +24°;

Արևելյան Վրաստանում պարբերաբար ամպամածության ավելացում է սպասվում։ Առանձին վայրերում` կարճատև անձրև և ամպրոպ, բարձրլեռնային գոտիներում` գիշերը որոշ վայրերում ձյուն, հնարավոր են ուժեղ անձրև և կարկուտ։ Օդի ջերմաստիճանը՝ +20, +25°, լեռներում ցերեկը +18, +23°։

Մայրաքաղաք Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ կնկատվի ամպամածության ավելացում։ Գիշերը՝ կարճատև անձրև և ամպրոպ, օրվա ընթացքում՝ հիմնականում առանց տեղումների եղանակ։