Ավտոմեքենան ընկել է Ալազանի գետը

Գուրջաանի-Լագոդեխի ճանապարհին ավտոմեքենա է ընկել Ալազանի գետը։ Ականատեսների վկայությամբ, ճանապարհի մի հատվածը հանկարծակի փլուզվել է, և մեքենան գետն է ընկել։

Վարորդը հասցրել է ժամանակին դուրս գալ մեքենայից։

Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Գուրջաանի-Ճաբուկիանի-Ափենի-Կաբալի ճանապարհահատվածում ափերից դուրս եկած գետը վնասել է ժամանակավոր շրջանցիկ ճանապարհը, ինչի պատճառով նշված հատվածում արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։